Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Աղոթարան

Աղոթարան
21.07.2020 | 13:53

Տեր, հա­նիր մեզ մեր ըն­կած
տե­ղե­րից.
Թող կո­րուստ­նե­րի ու ցա­վի այս եր­թը
Կանգ­նի գեթ մի պահ.
Տուր շունչ քա­շել, Տե՛ր:
Թող մեր թշ­նա­մին չհարց­նի եր­բեք.
-Իսկ ու՞ր է նրա Աստ­վա­ծը Վսեմ:
Դու մեր կող­քին ես` Տեր ա­մե­նա­կար,
Ա­րյու­նա­հո­սող վեր­քերն ես կա­պում`
Մեղ­քի մեջ մե­ռած Քո զա­վակ­նե­րի`
Մեղ­միկ շշուն­ջով.
-Ձեզ որբ չեմ թող­նի…


Կար­մեն ԴԱՎԹ­ՅԱՆ

Դիտվել է՝ 5609

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ